«Հրապարակ». Մամուլն ու ազատ խոսքը հաղթեցին
Հայկական Մամուլ
Մեկ տարուց ավելի տևած Մարգարիտա Խաչատրյան–«Հրապարակ օրաթերթ» դատաքննությունն ավարտվել է«Հրապարակի» հաղթանակով:
Թերթը նշում է, որ վճռի տեքստը իրենք դեռ չունեն, որ մանրամասնորեն ընթերցողին ներկայացնեն, սակայն երեկ տեղեկացել են, որ դատավոր Սամվել Թադևոսյանը մերժել է տիկին Մառոզի հայցը, որով նա պահանջում էր պարտադրել թերթին հերքում տպագրել «Հրապարակ»–ի 2011–ի ապրիլի 11-ին տպագրված լուրի առնչությամբ: Սա այն եզակի դեպքերից է, երբ մամուլն ու ազատ խոսքը հաղթեցին, և դատարանն անաչառ ու օրենքի պահանջներին համապատասխան վճիռ կայացրեց։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին