«Ժողովուրդ». Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի
Հայկական Մամուլ
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումն անվերջ ձգձգվում է: Վերջերս կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը նոր ժամկետի մասին էր հայտարարել` նշելով, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին ինքնաթիռը կընդունի:
«Ժողովուրդ»-ը դիմել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին` տեղեկանալու, թե հստակ երբ է օդանավակայանը գործարկվելու:
«Շուտով կգործարկվի: Ամեն ինչ պատրաստ է: Միայն մի քանի տեխնիկական մանրուքներ կան, որոնք շուտով կլուծվեն: Չեմ ուզում ժամկետ ասել: Նույնիսկ ինքնաթիռներն էլ են արդեն հասել: Ուղղակի ցանկացած օդանավակայանի վերագործարկման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ»,-բացատրել է մամլո խոսնակը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին