«Հրապարակ». ՀՀԿ–ն չի՞ սատարի Գավառի քաղաքապետին
Հայկական Մամուլ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է` ճի՞շտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում չի սատարի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:
Թերթի հիշեցմամբ` վերջինս Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքւսյին կուսակցությունից է, որը լուծարվել է և ընդգրկվել ԲՀԿ կազմում:
«Պետք չի կանխատեսումներ անել, երբ քննարկումները կլինեն, ես կասեմ: Ի՛նչ կապ ունի, թե ինչ կուսակցության անդամ է: Նախորդ անգամ Հանրապետական կուսակցությունը պաշտպանել է Մարտիրոսյանի թեկնածությունը»: Թերթի դիտարկմանը, թե էական չէ՞, որ նրա անունը տարբեր քրեական գործերով է շրջանառվում, Ռ. Գրիգորյանն ասել է, թե կոռեկտ չի համարում հարցը, և հավելել. «Նման հարցերով կարող եք իրավապահներին դիմել, ես նման տեղեկատվություն չունեմ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին