«Հրապարակ». ՀՅԴ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը
Հայկական Մամուլ
Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն երեկ հայտարարել է, թե որ համայնքներում է թեկնածուներ առաջադրելու սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում՝ 11 համայնքներում և 1 համայնքում կսատարի անկուսակցական թեկնածուին: Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:
Որոշումը կայացվել է ՀՅԴ Գյումրիի կառույցի կողմից: Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է, առաջադրվել էր նաև 2005-ի քաղւսքապետի ընտրություններում, սակայն ինքնաբացարկ էր հայտնել:
Թերթը հիշեցնում է, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս անգամ ՀՀԿ-ի կողմից չի առաջադրվելու: Իշխանության թեկնածուն ԲՀԿ-ական Սամվել Բասլասանյանն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին