«Հայկական ժամանակ». մանկապիղծը վատ է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հնարավոր է՝ առաջիկայում որոշում կայացվի մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին: Նա տառապում է աղիքային անանցանելիությամբ:
Ինչպես երեկ մեր թղթակցին փոխանցել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի բանտարկյալին հետազոտում են տեղի բժիշկները: «Ստուգում են, թե ինչքանով է բարդացած: Բժիշկների հետազոտությունից հետո պարզ կլինի՝ կտեղափոխե՞ն այլ հիվանդանոց, թե՝ ոչ: Բայց խնդիրը լուրջ է, և այդ հետազոտությունից հետո մենք կխնդրենք՝ նրան այլ հիվանդանոց տեղափոխել»,- մեր թղթակցին ասել է փաստաբանը: Նկատենք, որ դեկտեմբերի 17-ին լրանում է ժամկետը, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է բողոքարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կասի՝ բողոքով դիմելո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՝ ոչ: Երեկ նա ասաց, որ որոշվել է առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ