«Ժողովուրդ». Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ Սարգսյանն ակնարկել է, որ Հայաստանն ունի ֆինանսական ներդրումների կարիք
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն հրապարակեց, որ Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կազմակերպած ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Դիվանագիտական խողովակներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ քննարկվել է ոչ միայն Սիրիայի օրեցօր վտանգավոր դարձած հիմնահարցը, այլև ԵվրԱզէս-ին Հայաստանի անդամակցության խնդիրը: Վերջին հարցի առնչությամբ, ըստ թերթի աղբյուրների, Սերժ Սարգսյանը հստակ որևէ բան չի ասել՝ ակնարկելով, որ Հայաստանն այսօր ունի ֆինանսական ներդրումների կարիք և այն ստանալուց հետո միայն առարկայական կխոսի ԵվրԱզէս-ի մասին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին