Անհոգի փրկարարը բարեխղճի կողքին տեղ չունի.Ֆելիքս Ցոլակյան
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջիկայում նախատեսվում է կառուցվածքային փոփոխություններ և օպտիմալացում իրականացնել:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր համակարգում կան շատ թերություններ: Անհոգի փրկարարը բարեխղճի կողքին տեղ չունի, և շատ շուտով մենք կառուցվածքային փոփոխություններ ենք անելու: Մի քանի օրից այդ գործընթացը կսկսվի»,- նշեց Ցոլակյանը և հավելեց, որ պետք է ազատվեն այն անձանցից, ովքեր արատավորում են և փչացնում հրշեջի անունը:
Նրա խոսքով՝ նախարարությունում լինելու է նաև օպտիմալացում, սակայն կադրային ջարդ չի լինի:
«Օպտիմալացման ժամանակ կվերանան կրկնվող վարչություններն ու նույնանման գործառույթները»,- շեշտեց Ցոլակյանը:

















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր