«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումներին. Անդրեա Վիկտորին

Հայաստան

Կրթություն, զբաղվածություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նորարարություն, գիտական ներուժի զարգացում և այլն. ԵՄ-ն տարբեր ծրագրերի շրջանակում ակտիվորեն աջակցություն է ցուցաբերում՝ խրախուսելով նոր գաղափարներն ու մոտեցումները: Երևանում հոկտեմբերի 4-ին «EU Neighbours East» նախագիծը նախաձեռնել էր հանդիպում՝ ներկայացնելու նորարարությունների և երիտասարդության ոլորտներում ԵՄ աջակցության ծրագրերը:  Հայաստանում տարբեր դրամաշնորհներով օժանդակությունը հասանելի է «Հորիզոն-2020», «EU4Youth», «EU4Bussines», «Քաղաքապետները հանուն տնտեսական զարգացման» ծրագրերի շրջանակներում:

Միջոցառման հատուկ հյուրը՝ Հայաստանում ԵՄ նոր դեսպան Անդրեա Վիկտորինը, իր ելույթում նշեց, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Դրա հիմքում ընկած է այն, որ ցանկանում են բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, հետևաբար աջակցում են երկրում տեղի ունեցող բարեփոխումներին:

«Շատ ուրախ եմ, որ այս միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվել ցույց տալու, թե մենք ինչով ենք զբաղված ձեր երկրում: Մենք աջակցում ենք Հայաստանի զարգացմանը տարբեր բնագավառներում: Զարգացման գործում ինչպես անհրաժեշտ է ՀՀ կառավարության աջակցությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության մասնակցությունը»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում ձեռներեցությունը, նորարարությունը, կրթությունը, գիտությունը, թվայնացումը զարգացնելը, և դա՝ ոչ միայն Երևանում, այլև մյուս մարզերում:

«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք փոքր և միջին ձեռնարկություններին: Հավատացեք ինձ, ցանկացած հաջող տնտեսության հիմքում ընկած է փոքր և միջին բիզնեսը: Դա նշանակում է, որ մենք օգնում ենք երիտասարդներին, ովքեր հանդես են գալիս նոր գաղափարներով»,-ասաց նա: Նրա խոսքով՝ կրթությունը հասարակությունում փոփոխությունների սկզբնաղբյուրն է, և հենց այդ ուղղությամբ պետք է շատ աշխատանք տանել: ԵՄ-ն ցանկություն ունի աջակցել Հայաստանում բարձրագույն կրթության զարգացմանն ու բարեփոխմանը: Նա տեղեկացրեց, որ երեկ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկել են այդ հարցերը: Դեսպանն ընդգծեց, որ պետք է նաև հնարավորություն տալ տաղանդավոր երիտասարդներին ինքնադրսևորվել, հանդես գալ սեփական գաղափարներով, նորարարական մոտեցումներով և առաջ տանել դրանք:

«Առկա է  համագործակցության ծրագիր Երևանի պետական բժշկական համալսարանի, Ֆիզիկայի ինստիտուտի հետ և այլն: Մենք փնտրում ենք նոր դիմումներ, նոր նախաձեռնություններ: Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդների հետ աշխատանքին: Դուք երիտասարդ եք, դուք ունեք հնարավորություն, մտքեր, գաղափարներ և մենք պատրաստ ենք լսել ձեզ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ աջակցում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՄ ծրագրերի կողմից արդեն իսկ դրամաշնորհներ ստացած մասնակիցներ, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (EEAS, DG NEAR) և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

Ամալյա Նավասարդյանը, ով ներկայացնում է Սևանի բազմագործառութային քոլեջը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում բարելավել են իրենց կրթական մոդուլային ծրագիրը:

«Արդյունքում դասավանդումը դարձրել ենք առավել արդյունավետ: ԵՄ-ի աջակցությամբ ստացել ենք նյութատեխնիկական բազա, համակարգիչներ, տեխնիկա, որպեսզի մեր պրակտիկ դասերն առավել արդյունավետ դարձնենք: «Սեյվ դը չիլդրեն»-ի մասնագետների հետ աշխատել ենք կրթական ծրագիրը բարելավելու ուղղությամբ: Մեր մասնագետները վերապատրաստվել են, սովորել են պրակտիկ դասընթացները կազմակերպելու նոր մոտեցումներ»,-ասաց Ամալյա Նավասարդյանը:

 ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Ավետիսյանը ևս ԵՄ աջակցություն է ստացել: Նրա գաղափարներն ուղղված էին գյուղական համայնքում երիտասարդների մասնակցությամբ ճամբարի կազմակերպմանը՝ հիմքում դնելով նոր հմտությունների ձեռքբերումը:

«Հնարավորություն ունեինք մասնակցելու «Սեյվ դը չիլդրեն»-ի ծրագրերին, արդյունքում իմ նախաձեռնությամբ մեր համայնքում՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում կազմակերպեցինք ճամբար գյուղի դպրոցականների համար: Մասնակցում էր մոտ 100 դպրոցական: Անցկացրել ենք դասընթացներ, որոնց շրջանակում աշակերտները նոր հմտություններ ձեռք բերեցին՝ կապված հանրային խոսքի, աշխատանքի ընդունվելու, հաղորդակցության հետ»,-ասաց նա: Իրականացվել են նաև բնապահպանական նախաձեռնություններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունը
Ամենադիտված