Ուժեղ թայֆունի հետևանքով 7 մարդ է զոհվել
Աշխարհ
Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան «Սաոլա» ուժեղ թայֆունի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Փոթորիկը մաշտաբային հեղեղներ է առաջացրել Լուսոն կղզում և նրա մերձակա շրջաններում։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, տարերային աղետից տուժել է 40 հազար մարդ, իսկ 11 հազարը տարհանվել է։ Թայֆունը, որի արագությունը հասել է ժամում 150 կիլոմետրի՝ վնասել է հարյուրավոր տներ։ Որոշ շրջաններ հոսանքազրկվել են։
Ներկա դրությամբ, տեղացի օթերևութաբանները կանխատեսում են, որ արևադարձային ցիկլոնը տեղափոխվում է Թայվան, իսկ ուրբաթ օրը կհասնի Շանհայ։
Սովորաբար, Խաղաղ օվկիանոսում թայֆունների սեզոնը տևում է հունիսից մինչև հոկտեմբեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ