«Հրապարակ». ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀԿ–ԲՀԿ նախընտրական հարաբերությունները։ Թերթը հայտնում է. «ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են։
Նրա մերձավորներից 6 հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում, և ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները փնտրում են նրանց։ Գասպարյանը հեռացել է Հայաստանից՝ պատճառաբանելով, որ Չինաստանում կարևոր գործեր ունի։ Թերևս պատճառն այն է, որ ի վիճակի չէ պաշտպանել իր մտերիմներին։ Մենք գրել ենք, որ Գասպարյանի դեմ ճնշումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նա և նրա մտերիմներն սպառնացել էին Արմավիրի Գետաշենի համայնքապետին՝ ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) հետ մտերմություն անելու համար»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ