«Հայոց աշխարհ». Այս տարին երկու երկրների համար աննախադեպ էր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի:
Վրաստանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սահակաշվիլու առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:
Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել