«Ժողովուրդ». Աղքատության «ոլորտի» աճը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հայաստանում օր օրի խորանում է աղքատությունը: Այդ մասին են վկայում անգամ պաշտոնական տվյալները: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ 2010-ին հանրապետության տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքների համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր երրորդ բնակիչը (1.2 մլն մարդ, ընդհանուր բնակչության թվի 35.8%-ը) աղքատ է: Նրանց մոտ 21.3%-ը (694 հազար մարդ) շատ աղքատ է, իսկ 3%-ը (98 հազար մարդ)՝ ծայրահեղ աղքատ:
Ավելին, աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,7 տոկոսով: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աղքատության այս ֆոնին շարունակում է թմբկահարել տնտեսական ինչ-որ աճի, «ոլորտների» առաջընթացի և ոչ թե իրական զարգացումների մասին: Մինչդեռ այս թվերը գալիս են հիմնավորելու, որ ՀՀ-ում անհապաղ արտահերթ ընտրությունների կարիք կա: Ավելին, սա ցույց է տալիս, որ այս ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը պարզապես կործանարար է երկրի համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ