ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փող է պետք, այն էլ ՝ շատ փող. Փաշինյանը նախընտրեց ՀՀԿ «ստրատեգիան»

Վերլուծական

Վերջին ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու: Իրականում Փաշինյանի մատնանշած պրոցեսը սկսել է հեղափոխությունից անմիջապես հետո և շարունակվում է մինչ օրս: Ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ՀՀԿ-ին մեղադրում, որ վերջիններիս իշխանության հիմքը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ փողը, կապիտալը: Ինչ խոսք՝ Փաշինյանը ճիշտ էր: Սակայն ինչպես տեսնում ենք, այսօր էլ արդեն ինքն է լինելով իշխանության ղեկին, իր համար ընտրել ՀՀԿ-ի արժեհամակարգին հարիր հիմք: Սեփականության վերաբաշխման պրոցեսը Հայաստանում տեղի է ունենում անգամ ամենաստորին մակարդակում, երբ որոշ համայնքապետեր փորձում են հարվածել այսպես կոչված՝ «գծատերերին», յուղոտ բիզնեսը իրենցով անելու համար:

Իսկ ավելի բարձր մակարդակում խաղը էլ ավելի հետաքրքիր է: Սեփականության մասին օրենքի նոր նախագիծը, ինչպես նաև բանկային գաղտնիքի մասին ՝ արդեն իսկ աղմուկ հանած նախագիծը իրականում ծառայելու են մեկ նպատակի՝ վերաբաշխել կապիտալը և սեփականությունը: Իհարկե, հեղափոխությունը հենց դա էլ ենթադրում է, սակայն գործընթացը պետք է ամբողջությամբ տեղավորվի օրինականության սահմաններում, մի բան, որը մենք այսօր չենք նկատում: Անգամ անցումային արդարադատության համակարգի ձևավորումը մեծապես ուղղված է նախկիններին ճնշելու գործիքակազմի ձևավորմանը, ոչ թե՝ արդարության վերականգնմանը, քանի որ պարզ ճշմարտություն է՝ արդարությունը ընտրովի չեն վերականգնում: Հիմա էլ իշխանությունները հիշել են Երևանի կենտրոնի ապօրինի կառուցապատումը: Արդեն իսկ պարզ է, որ այս հարցը վերաբացելու հիմքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ևս մեկ հոդվածով «հարստացնելն» է, իսկ մնացած ֆիգուրանտները ինչքան «կմուծվեն»՝ «կմուծվեն»: Գործընթացը իհարկե ներկայացվելու է իբրև՝ նախկին իշխանությունների ապօրինություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու վեհ ցանկություն: Հետաքրքիր է, հեղափոխությունից հետո քանի՞ քաղաքացու է տրամադրվել նման փոխհատուցում, իհարկե չհաշված Մարտի 1-ը, որտեղ իշխանությունները էմոցիոնալ ֆոն ապահովելու գերխնդիր են լուծել:

Արդյո՞ք չեն եղել այլևս քաղաքացիներ, ովքեր տուժել են նախկին իշխանության կոռուպցիոն գործարքների արդյունքում: Իհարկե եղել են, սակայն մինչ օրս հարուցած քրեական գործերի միակ նպատակը եղել է ոչ թե արդարության վերականգնումը, այլ քաղաքական հաշվեհարդարը և ընդհանուր «կասսա» մուծվելու պահանջը: Նրանք ովքեր այդ պահանջին չեն ենթարկվել՝ հայտնվել են բանտում, իսկ իշխանությունները դեռ շարունակում են կապիտալի և սեփականության վերաբաշխման համար դաժան ճակատամարտը՝ ամեն հնարավոր և ահնարին միջոցներով, քաջ գիտակցելով, որ իշխանությունը պահելու համար փող է պետք և այն էլ ՝ շատ փող…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված