Հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ կրոնների ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում կրոնների ազատությունների վերաբերյալ իր տարեկան զեկույցը։ Այս զեկույցի հիման վրա կազմվող սև ցուցակում է հայտնվել ութ երկրիր՝ Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Մյանման, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Էրիթրեան և Ուզբեկստանը: Ինչպես և նախկինում, հենց այս երկրներում են, ըստ զեկույցի հեղինակների, տեղ գտնում կրոնական ազատությունների ոլորտում ամենակոպիտ խախտումները։
Երեկ տարածված փաստաթղթում հրապարակված է 2011 թ. 199 երկրներում և տարածքներում ստեղծված իրավիճակը։ Զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում այս ութ երկրներում իրավիճակը կրոնական ազատությունների ոլորտում չի բարելավվել: Ավելին, Իրանում, Չինաստանում և Էրիթրեայում իրավիճակը վատթարացել է, իսկ Հյուսիսային Կորեայում «կրոնի ազատություն ընդհարպաես գոյություն չունի», Սաուդյան Արաբիան, ինչպես և նախկինում, չի ճանաչում ոչ մի կրոն բացի իսլամից։ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը կապված է Աֆղանստանում, Վիետնամում, Կուբայում, Պակիստանում, Սիրիայում և Թուրքմենստանում իրավիճակի հետ:
Կրոնի ազատությունների ոլորտում, ըստ զեկուցյի, հատուկ ուշադրության կարիք ունի նաև Ռուսաստանը. «Ռուսաստանի կառավարությունը ընդհանուր առմամբ հարգել է կրոնական ազատությունները, բայց որոշ կրոնական փոքրամասնություններ այնուամենայնիվ շարունակում են դժվարությունների առաջ կանգնել»,- նշվում է զեկույցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)