Հայտնաբերել են թմրանյութ
Հասարակություն
Հուլիսի 30-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները 1963-ին ծնված Կամո Շ.-ին պատկանող բնակարանից, օժանդակ շինությունից և հողամասից հայտնաբերել են 19 կգ 400 գ կանեփի 24 բույս, մարիխուանա թմրամիջոցի նմանվող 7,1 գ չորացված զանգված, «Դիազեպամ»-ի 26 դեղահաբ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 1 փամփուշտ և 1 դաշույն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը