Իսրայելն աշնանը կհարձակվի Իրանի վրա
Մերձավոր Արևելք
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի կառավարությունը վերջնական որոշում է ընդունել ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։
Լրատվամիջոցը հայտնում է, որ մայիսից իսրայելական «կաբինետի նեղ շրջանակներում» այս հարցով խորհրդակցություններ են անցկացվում իսրայելցի 8 նախարարների մասնակցությամբ։ Նշվում է, որ Իսրայելի հարձակումն սպասվում է սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է «Regnum»-ը՝ վկայակոչելով իսրայելական «10-րդ հեռուստաալիքը», որն էլ հղում է կատարում «ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրին»:
Լրատվամիջոցը մեջբերում է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի խոսքն այն մասին, որ միջազգային հանրությունն ի վիճակի չէ խաղաղ միջոցներով ազդել միջուկային ծրագրի հարցում Իրանի դիրքորոշման վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ