«Հայկական ժամանակ». ՁԱՊՎ-բաժին-ՁԱՊՎ
Հայկական Մամուլ
«Նախօրեին ձերբակալված ու Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդևալեն երեկ երեկոյան տեղափոխվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ պնդել էր, որ թարգմանիչ է պահանջում, ինչից հետո նրան վերադարձրել են ՁԱՊՎ: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանությունից:
Վանդևալեն նախօրեին բերման էր ենթարկվել Երևանի թիվ 94 ավագ դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը ջարդելու կասկածանքով: Փաստաբան Արմենուհի Առաքելյանի խոսքով, նախաքննություն իրականացնող մարմինը Վանդևալեին դեռ չի տրամադրել արտոնագրված թարգմանիչ, ինչը պահանջում է օրենքը: Հավանաբար, այսօր արդեն Բելգիայի դեսպանատունը իր քաղաքացուն թարգմանիչ կտրամադրի, ում օգնությամբ էլ քննիչը կսկսի հարցաքննել վերջինիս: Բելգիացու ձերբակալության ժամկետը լրանում է վաղը, նրան կամ պետք է մեղադրանք առաջադրվի, կամ՝ պետք է ազատ արձակվի»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ