Բեթմենի դիմակով զինված մարդիկ հարձակվել են մեքսիկական կինոթատրոնների վրա
Աշխարհ
Բեթմենի դիմակով զինված մարդիկ հարձակվել են մեքսիկական կինոթատրոնների վրա «Սև ասպետի վերածնունդը. Լեգենդն ավարտվում է» ֆիլմի ցուցադրման ժամանակ, հաղորդել է Agence France-Presse-ը։
Կողոպուտը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ սահմանամերձ՝ Չիուհահուա նահանգում։ Առաջին հարձակումը եղել է քաղաքի Cinepolis կինոթատրոնի վրա, իսկ երկրորդը՝ Cinemax-ի։
Նահանգի անվտանգության վարչության ներկայացուցիչների խոսքերով, կողոպտիչներին հաջողվել է տանել մոտ 18 հազար դոլար։
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրությունները ուղեկցվում են խստագույն անվտանգության միջոցներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ