Սոցիալական ցանցերում ակտիվության ցածր մակարդակը վտանգավոր ախտանիշ է. հոգեբաններ
Հասարակություն
Գերմանացի հոգեբան Քրիստոֆ Մյուլերը կարծում է, որ ինտերնետում մարդու ակտիության մակարդակը կարող է խոսել նրա հոգեկան առողջության մասին։ Ընդ որում, ըստ Մյուլերի տեսության, ցածր ակտիվությունը վտանգավոր ախտանիշ է, նշում է Der Tagesspiegel թերթը։
Ըստ Քրիստոֆ Մյուլերի, ո՛չ նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկը, ո՛չ էլ Կոլորադոյի կինոթատրոնում հանդիսատեսների վրա կրակ բացած Ջեյմս Հոլմսը չունեին իրենց էջը Facebook սոցիալական ցանցում, և ընդհանրապես նրանք երկուսն էլ ինտերնետում քիչ էին շփվում մյուս օգտատերերի հետ։
«Ինտերնետում ակտիվության մակարդակի ստուգումը կարող է գործիք դառնալ ապասոցիալական անձերի հայտնաբերման համար: Մյուլերը կառուցել է բավականին համոզիչ տեսություն. գիտնականը նշում է, որ այսօր գերմանական ընկերությունների 70-80%-ը ստուգում է, արդյոք աշխատանք փնտրողը ունի՞ էջ սոցիալական ցանցերում. եթե ոչ, ապա նրան մերժում են՝ համարելով, որ նման մարդը ինչ-որ բան է թաքցնում, կամ նա չի կարողանում շփվել ուրիշների հետ և աշխատել կոլեկտիվում»,- նշում է պարբերականը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը