Հանդիսատեսը նախընտրում է երգիծական ժանրը
Գիտություն և Մշակույթ
Այսօրվա մամուլի ասուլիսին անդրադառնալով մշակութային խնդիրներին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն ասաց. «փորձեր են արվում ձևավորելու այն դաշտը, որը հանդիսատեսին կկապի պոեզիայի աշխարհի հետ, սակայն դեռ չի ստացվում»։
Դերասանուհու խոսքին հակառակ` ասուլիսի մյուս բանախոս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ժակ Հակոբյանը նկատել է, որ վերջին 3 տարիների ընթացքում զգալիորեն աճել է և՛ մշակութային միջոցառումների քանակը, և՛ հանդիսատեսի հաճախելիությունը։ Հանդիսատեսի ակտիվությունը հատկապես նկատվում է պոեզիայի երեկոների ժամանակ։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Սուսանա Կարապետյանը հավելելով այս մտքին ասաց, որ հանդիսատեսի պակաս գրանցվել է միայն մայիս ամսին և դա պայմանավորված էր քննական շրջանի հետ։ Պարոնյանի անվան թատրոնում ասեղ գցելու տեղ չի եղել «Տարօրինակ միսիս Սեվիջը» ներկայացման 2 օրերին, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս օրերս կյանքից հեռացած սիրված դերասանուհի Գալյա Նովենցը։ Բանախոսը նաև նկատեց, որ այսօր հայ հանդիսատեսը նախընտրում է երգիծական-հումորային ժանրի ներկայացումներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում