Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը, և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին»,- նշել է քաղաքապետը

Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետն առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:

Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ.-ի համալիր ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված