ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Տաշքենդում
Արտաքին Քաղաքական
ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Տաշքենդում 2020 թվականի հոկտեմբերի 16-ին: Համապատասխան որոշումն ԱՊՀ-ի երկրների ղեկավարներն ընդունել են Աշխաբադում նեղ կազմով նիստի արդյունքներով:
«Մեր փաստաթղթերին համապատասխան, հաջորդ օրացուցային տարում Համագործակցության նախագահությունը պետք է անցնի Ուզբեկստանի Հանրապետությանը: Դուք գիտեք, որ Ուզբեկստանի նախագահը քանիցս հավաստել է իր պատրաստակամությունը ապագա նախագահությանը: Ուզբեկստանի Հանրապետության ղեկավարությունն առաջարկում է պետությունների ղեկավարներիխ խորհրդի հերթական նիստն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում»,-հայտնել է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին