Kodak-ի պատենտների համար պայքար է ընթանում
Աշխարհ
Սնանկության եզրին կանգնած ֆոտոտեխնիկա արտադրող Kodak ընկերությունը մտադրված է ընկերության 1,100 պատենտները վաճառել 2 մլրդ. ԱՄՆ դոլարով: Կայանալիք աճուրդին կմասնակցեն Apple և Google ընկերությունները: Apple ընկերությունը հանդես կգա Microsoft ընկերության հետ, քանի որ այդ երկու ընկերություններն անցյալ տարի միասին կարողացել են հաղթել այլ պատենտների մրցույթներում, իսկ Google ընկերությունը հանդես կգա Android-սմարթֆոններ արտադրողների հետ:
Kodak ընկերությունը սնանկության մասին հայտարարել է այս տարվա սկզբին: Ընկերության պարտավորությունների չափը վարկատուների նկատմամբ, որոնց թվին են պատկանում Nokia, Sony Studios, Disney Studios, Target, Best Buy, Amazon.com, Warner Brothers և Paramount Studios ընկերությունները, կազմում է 6.8 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ակտիվները գնահատվում են 5.1 մլրդ. ԱՄՆ դոլար:
General Patent Corporation ընկերության տնօրեն Ալեքսանդր Պոլտորակը կարծում է, Kodak ընկերությանը, որպեսզի կարողանա ներգրավել լրացուցիչ 2 մլրդ. դոլար, անհրաժեշտ է իր յուրաքանչյուր պատենտ վաճառի իրականից ավելի բարձր գնով:
Apple և Microsoft ընկերությունները շահագրգռված են, որ Kodak-ի պատենտները չհայտնվեն Google և Samsung ընկերությունների ձեռքում, ուստի աճուրդում հաղթելու համար կանեն ամեն հնարավոր բան:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ