Հայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը և զուգարանների բացակայությունը. Փաշինյան
ՏնտեսությունՀայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը՝ ներառյալ ժանգոտած կուզովներն ու «բուդկաները» և զուգարանների բացակայությունը։ Այս կարծիքն այսօր համաժողովի ժամանակ արտահայտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բողոքեց, որ թեև բենզա-գազալցակայաններն ունեն պարտավորություն` զուգարաններ ունենալ, բայց դրանց մի մասը չունի, մյուս մասի մոտ էլ ստանդարտներին համապատասխան չեն։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, հասել է մի վիճակի, երբ իշխանությունները պետք է վարչական տույժեր կիրառեն նրանց նկատմամբ, որոնք բարձր ստանդարտի զուգարաններ չեն ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ Shantnews.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)