Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ով Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն՝ քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները և արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունում: Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները՝ խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:

Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:

Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացելԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԿրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասին
Ամենադիտված