Սիրիայի ընդիմադիրներին հաջողվել է գրավել Հալեպի մոտակայքում գտնվող ալ-Բաբ ռազմաբազան (Տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմադիրներին հաջողվել է գրավել Հալեպի մոտակայքում գտնվող ալ-Բաբ ռազմաբազան և այնտեղից դուրս հանել կառավարական զորքերը։ Այս մասին հայտնում է ռուսական полит.ру կայքը՝ վկայակոչելով Ալ Ջազիրային։ Ընդիմադիրները պնդում են, որ դա Հալեպի շրջակայքում կառավարական զորքերի վերջին ռազմաբազան էր։ Տեղի բնակիչները, ընդիմադիրների հաղթանակից հետո, քաղաքի շուրջ շրջել են կառավարական տանկով։
Հիշեցնենք, որ Հալեպը Սիրիայի երկրորդ քաղաքն է, որը համարվում է նաև տնտեսական մայրաքաղաքը։ Քաղաքում մարտերն ընթանում են հուլիսի 23-ից։ Շուրջ 200000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Սիրիական կառավարական զորքերը զինված ընդդիմադիրների դեմ գործողությունների են անցել հուլիսի 28-ին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել