Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը 

ՊԵԿ նախագահի «սառույցին գրված խոստումը»․ ինչո՞ւ չի բացվում նոր մաքսատունը

Տնտեսություն

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշման դեմ բողոքող ավտոներկրողներից մի քանիսը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հանդիպել են ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Ավտոներկրողների բողոքի ակցիան համակարգող, Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ  ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկել են ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշման կասեցման ավտոներկրողների պահանջը։ 

«Ոստիկանապետն ասաց՝ «եկեք չբախվենք միմյանց, գրավոր առաջարկներ ներկայացրեք, որը կփոխանցենք վարչապետին»։ Մենք կներկայացնենք մեր առաջարկները, որտեղ անդրադարձել ենք մի շարք խնդիրների։ Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան, խնդրել ենք նրան փոխանցել Փոթի նավահանգստի անտանելի վիճակի մասին, որպեսզի այնտեղ աջակցություն ունենանք, քանի որ մեքենաները չեն բեռնաթափվում, տուգանքների տակ են գցում, թալանում են ավտոմեքենաները, անգամ ավտոմեքենաներ են գողանում։ Հաջորդ խնդիրը, որը քննարկեցինք ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին էր, քանի որ չի կարելի մարդուն ասել՝ դու պետք  է գնաս Գյումրի»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։ Ինչ վերաբերում է Գյումրիի նոր մաքսատանը, որի բացումը նախատեսված էր հոկտեմբերի 11-ին, այդպես էլ չբացվեց։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի «խոստումը սառույցին գրվեց»։

«Պաշտոնը կորցնելու, թե ՊԵԿ-ի սուտ հայտարարությունները փրկելու համար, որոշել են մաքսատունը տեղափոխել հին տարածք, բայց իրավիճակը մեկ շաբաթ հետո պայթելու է։ Սուտ հայտարարություններ արեցին, թե նոր ավտոմաքսատունը 10 օրից, 15 օրից կբացվի, բայց ես վստահ եմ, որ մինչև տարեվերջ չի էլ բացվելու։ ՊԵԿ-ն անգամ ամաչում է հայտարարություն տարածել ժամկետների վերաբերյալ, որովհետև խայտառակվել են։ Շինարարական ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, թե եղանակները վատն են, չեն կարողանում հասցնել կառուցել մաքսատունը։ Բա որ եղանակները վատն են ո՞նց կարող են հազարավոր վարորդներ վատ եղանակին հասնել Գյումրի։ Մենք ձեռներեցներ ենք և Երևանից Գյումրի հասնելու համար ավելորդ ծախսեր են առաջանում։ Ամեն մեքնեան մեզ վրա մոտ 300 դոլար է նստելու,- ասաց նա՝ նշելով, որ ՊԵԿ-ի քաղաքականությունը միտված է միմյանց դեմ հանել երևանցիներին ու գյումրեցիներին։

Մենք, նոր ավտոմաքսատան բացման վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նաև ՊԵԿ-ից, սակայն այստեղից փոխանցեցին, որ դրա վերաբերյալ դեռևս մեկ շաբաթ առաջ են հայտարարություն տարածել, որն առկա է իրենց կայքում։ Սակայն մենք այդպես էլ չկարողացանք գտնել նշված հայտարարությունը։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։

Սոնա Հարությունյան

Լուսանկարները՝ Yerevan.today-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենադիտված