Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կենտրոն ավտոմաքսատանը

Հասարակություն

Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը նոր իրողություն են բերել: Կառույցի առջև խնդիր է դրված այցելուներին մատուցել միջազգային չափանիշներին համահունչ բարձրակարգ ծառայություն, հետևաբար սպասարկման որակի բարելավմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներն այստեղ մշտական բնույթ են կրում: Իրականացված հետևողական միջոցառումների շնորհիվ այժմ ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում՝ առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը:

Բարեփոխումների նոր քայլով հերթական նորույթն է ներկայացվել քաղաքացիներին. պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, ոստիկանության հետ համատեղ' ավտոմաքսատանը բացվել է ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կենտրոն: Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր ավտոմաքսատուն են այցելել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ խաչատրյանը և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նրանք շրջել են մաքսատանը, հետևել ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացին, ծանոթացել վերջին նորույթներին: Նոր սրահի գործարկմամբ հնարավորություն է ստեղծվել նաև մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձևակերպումներն, այլև կատարել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառում, ինչպես նաև ստանալ ավտոմեքենայի պետհամարանիշը:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեի համագործակցությունը բոլոր գերատեսչությունների հետ շարունակական բնույթ է կրում. «Հիմնական նպատակը քաղաքացիներին բարձրակարգ ծառայություն մատուցելն է: Ավտոմեքենա ներկրողներն այսօր հնարավորությւոն ունենան մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը. Այս գործողությունների շղթան կտևի 35-40 րոպե, սակայն խնդիր ենք դրել հետագայում ևս կրճատել այդ ժամանակահատվածն, ինչը նախանշված է մեր բարեփոխումների ծրագրով»:

Ոստիկանության պետն իր հերթին նշել է, որ գործընթացի կենտրոնացումն ավտոմաքսատանը թույլ է տալիս թեթևացնել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս տարածքային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Մաքսազերծումից անմիջապես հետո, ճանապարհային ոստիկանության կողմից ավտոմեքենաների հաշվառման-քննական աշխատանքները տեղում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի խոսքով, մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված' միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով և տեխնիկայով: Բաբկեն Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ վերջին շրջանում մաքսատանն իրականացված հետևողական աշխատանքների արդյունքում, ձևակերպումների գործընթացը 2 ամսվա ընթացքում 5 ժամից հասցվել է 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին' ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությունն ուղղված է հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների պարզեցմանն ու արագացմանը, ճանապարհային երթևեկության կատարելագործմանը ու, մեծ հաշվով, ևս մեկ քայլ է բարեփոխումների իրականացման և հասարակության ակնկալիքների իրագործման ճանապարհին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված