Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Հայաստանի քրդերը Սիրիայում գերտերությունների ուշադրության պահանջով նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանին

Հայաստան

Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է գերտերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Հայաստանի քրդական համայնքը, խնդրի վրա հրավիրելով նաև ԱՄՆ-ի ուշադրությունը, ԱՄՆ դեսպանին փոխանցեց նամակ, որում շարադրել են նաև իրենց հորդորը: Քրդական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին հանրահավաք են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն անել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց՝ թուրքական իշխանություններն այսօր որդեգրել են ողջ աշխարհի քրդերին վերացնելու քաղաքականություն, ուզում են քրդական հողերը վերցնել և այնտեղ տեղավորել 3 միլիոնից ավելի իսլամիստներին: «Դա հետագայում չարիք է դառնալու ամբողջ աշխարհի ժողովուրդների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դատապարտում ենք ԱՄՆ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք միջազգային հանրությանը, գերտերություններին: Դատապարտում ենք միջազգային հանրության խուլ ու համր ձևանալը, գերտերություններին՝ այդ թվում նաև ԱՄՆ-ին, որոնք քրդերին թողեցին մենակ՝ թուրքական թնդանոթների դեմ»,-ասաց Հասանովը:

«Քուրդստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:

Դրբոյանն նշեց, որ նամակում շարադրել են իրենց պահանջները: «Նամակով մեր պահանջն է՝ փակել Թուրքիայի օդային ճանապարհները»,- ասաց նա ու հավելեց՝ դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի այդ քաղաքականության դեմ պայքարելու համար:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին էին իրենց ազգակիցների նկարները, նրանք վանկարկում էին՝ «Էրդողան՝ մարդասպան»:

Հանարհավաքի մասնակիցներից Ասե Մամեյանը նշեց, որ հավաքվել են՝ փորձելով Թուրքիային հետ կանգնեցնել այդ ագրեսիվ քայլից: Մամեյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հետ պահել Թուրքիային։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված