Հայաստանն ու Վրաստանը գործընկերությունը կխորացնեն իրավական ոլորտում
Հայաստան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու