«Ժողովուրդ». Փուչիկների պայթյունի եզրակացությունը ԱԻՆ-ն արդեն տվել է
Հայկական Մամուլ
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական վերջին համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի եզրակացությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն տվել է:
ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ԱԻՆ-ը հրդեհի ակտն ուղարկել է դատախազություն, որտեղից էլ՝ ոստիկանություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով վարչության պետ Արսեն Այվազյանը թեթի հետ զրույցում ասել է. «Մենք ստացել ենք եզրակացությունը, համաձայն որի՝ փուչիկները լիցքավորված են եղել մեթան սեղմված գազով իսկ պայթյունի պատճառը եղել է բաց կրակը, ընդհանրապես մեթան գազը վտանգավոր է, և երբ այն խառնվում է օդի հետ, առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ: Այդ խառնուրդը բաց կրակի նկատմամբ շատ զգայուն է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունը»:
Իսկ թե ում հրահանգով է մեթան լցվել փուչիկների մեջ, ոստիկանությունն առայժմ չի հրապարակում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին