«Հայոց աշխարհ». Սա շշմելու երևույթ է. Ալեքսանդր Իսկանդարյան
Հայկական Մամուլ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը թերթի հետ զրույցում ասել է. «Խորհրդարանական ընտրություններում շատ հետաքրքիր մի բան կատարվեց, որի մասին, չգիտես ինչու, քիչ է խոսվում։ ՀԱԿ-ի և «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, Դաշնակցության գրեթե ամբողջ ընտրազանգվածը, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընտրազանգվածի զգալի մասը չվաճառեց իր ձայնը։
Աղքատ երկրում, որտեղ չորս կողմից փորձում էին կաշառել ընտրողին՝ կռիվ տալով յուրաքանչյուր ձայնի համար, քաղաքացիների մոտ մեկ երրորդը քվեարկեց խղճի մտոք։ Սա շշմելու երևույթ է, որ, կարծում եմ, լուրջ դերակատարություն կունենա առաջիկա ընտրություններում»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին