Եմենի մայրաքաղաքում բախումների հետևանքով մահացել է 15 մարդ
Մերձավոր Արևելք
Երեքշաբթի օրը Սանայում՝ Եմենի ներքին գործերի նախարարության շենքի մոտ անվտանգության ուժերի և Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի աջակիցների միջև բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ։ Վիրավորվել է 43 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի անանուն ներկայացուցչի։
Հիշեցնենք, որ երկրի հարավի ցեղերի ներկայացուցիչները և Սալեհին սատարող ոստիկանության աշխատակիցները մեղադրում են Եմենի կառավարությանը կոռուպցիայի մեջ և պահանջում են աշխատանքի ընդունել նրանց տարբեր պետական կառույցներում։
Ականանտեսները հաղորդում են, որ ցուցարարները կողոպտել են ՆԳՆ շենքը՝ դուրս բերելով համակարգիչները և կահույքը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել