Եթե գտնում են, որ չպիտի լինի, ես էլ գտնում եմ, որ պիտի լինի. Սոս Սարգսյան
Հասարակություն
«Համազգային» թատրոնի շենքի շինարարության շուրջ քննարկումները շարունակվում են։ Ակտիվ քննարկումներ են ծավալվում սոցիալական ցանցերում։ Հանրության որոշակի շրջանակներ դեմ են արտահայտվում զբոսայգու տարածքում շենքի կառուցմանը։
Lurer.com-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այս ամենին ՀՀ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումը պարզ չի՞, նորմալ տեղ է, շատ լավ տեղ է, ի՞նչ խնդիր կա, խնդիր չկա»։
Մեր այն պնդմանը, որ շինարարությունը կատարվելու է այգու մեջ նա հակադարձեց. «Այգի չկա այնտեղ, գնա մի հատ նայի այնտեղ, այգի չկա, մի հատ փչացած ֆանտան է»։
Այն հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք այլ վայրում կառուցել, նա պատասխանեց. «Այդտեղ շատ լավ տեղ է, հրաշալի, ամենալավ տեղն է, մթնոլորտն էլ կփոխվի այդտեղի, ավելի մշակվող կդառնա։ Հո ռեստորան կամ կազինո չ՞ենք սարքում։ Ավելի լավ տեղ չկա։ Եթե գտնում են, որ չպիտի լինի, ես էլ գտնում եմ, որ պիտի լինի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը