Նախորդ տարիների համեմատ, ջրահեղձման դեպքերը նվազել են. Սամվել Մկրտչյան
Հասարակություն
Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը նշեց, որ այս տարի Սևանում այս տարի արձանագրվել է մահվան 5 դեպք: Մահվան երեք դեպք գրանցվել է փետրվարին, իսկ երկուսը՝ այս լողասեզոնի ընթացքում: Մկրտչյանի խոսքերով, փրկարարները փրկել են 14 մարդու: Սակայն նշված 14 անձինք միայն փրկարարների կողմից գրանցվածներն են, քանի որ շատերը չեն ցանկանում գրանցվել:
«Նախորդ տարիների համեմատ, ջրահեղձման դեպքերը նվազել են, ինչը թե՛ փրկարարների աշխատանքի արդյունք է, թե՛ բացատրական աշխատանքերի, թե իրազեկվածության»:
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց նաև տվյալներ Սևանա լճում անցած տարիներին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
2008թ. խեղդվել է 9 մարդ, փրկվել՝ 20-ը, 2009թ. 11 մարդ խեղդվել է, փրկվել՝ 23 ը, 2010թ. խեղդվել 9 մարդ, փրկվել՝ 28-ը, 2011թ. մահացել է 9 մարդ, փրկվել՝ 14-ը, 2012թ. մահացել է 5 մարդ, փրկվել՝ 14-ը: Սամվել Մկրտչյանը նշեց նաև, որ խեղդվողների եւ փրկվողների մեծ մասը տղամարդիկ են, կանայք շատ քիչ են: «Կանայք հեռու չեն լողում, շատ զգույշ են լողում, չափավոր են խմում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը