«Ալ Կաիդային», «Թալիբանին» և Իրանը պիտի 6 մլրդ դոլար վճարեն սեպտեմբերի 11-ի զոհերին
ԱՄՆ
ԱՄՆ Մանհեթեն շրջանի դատավոր Ֆրենկ Մաասը որոշում է կայացրել, որ «Ալ-Կաիդա» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նաև Իրանը, որպես բարոյական փոխհատուցում, պետք է վճարեն ավելի քան վեց միլիարդ դոլար 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբկչության զոհերի ընտանիքներին, հայտնում է CNN-ը։
Փոխհատուցում պետք է ստանա Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակումը վերապրած 110 մարդ, ինչպես նաև ահաբեկչության 47 զոհերի ժառանգները,– նշում է Ամերիկայի ձայնը։ Սակայն դատավորի որոշումը գլխավորապես դիտարկվում է որպես խորհրդանշական ժեստ. գումարը ստանալ իրականում հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ 2011 թ. դատավոր Ջորջ Դենիելսը որոշում էր կայացրել 2001 թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար պատասխանատու համարել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը, այլ նաև Ուսամա բին Լադենին և թալիբների ռեժիմին։ Ըստ այս որոշման, Նյու Յորքում զույգ աշտարակների պայթյունի համար պատասխանատու է նաև Իրանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)