Հիլարի Քլինթոնը կմեկնի շրջագայության Աֆրիկա
ԱՄՆ
Այսօր մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 10-օրյա շրջագայությունն Աֆրիկա, որի ընթացքում նա մտադիր է այցելել յոթ երկրիր:
Այս երկրներից առաջինը կդառնա Սենեգալը, որտեղից Քլինթոնը մտադիր է գնալ Հարավային Սուդան։ Նշենք, որ այս երկիրն առաջացել է միայն անցյալ տարի Սուդանից տարանջատման հետևանքով։ Այդ երկրի, ինչպես նաև Ուգանդայի, Քենիայի և Մալավիի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի վաճառքի, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհայտարարի ԱՄՆ-ի՝ աֆրիկյան երկրներին ցուցաբերվող նոր օգնության ծրագրերի մասին։
Քլինթոնը մասնավոր այց կկատարի նաև Հարավային Աֆրիկա, որտեղ կհանդիպի երկրի 94-ամյա նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ։ Քլինթոնի շրջագայությունը կեզրափակվի Գանայում, ուր պետքարտուղարը կմասնակցի այս երկրի նախկին նախագահ Ջոն Աթ Միլզի թաղման արարողությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)