Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Վաղը քո ծննդյան 33-րդ տարեդարձի օրն է. Վահե Ավետյանի ընկեր

Հասարակություն

Վաղը քո ծննդյան 33-րդ տարեդարձի օրն է: Սակայն դու ներկա չես լինի քո տարեդարձի արարողությանը, քանի որ 33 օր առաջ դու մահացար' զոհ գնալով ազգի ու Հայրենիքի ապագայի հաշվին պարազիտացող համակարգին: Քեզ հոշոտեց մարդկային կերպ ու հանգից զուրկ հրեշ-օլիգարխի գլխավորած բորենիների ոհմակը: Իրենց բնույթի հանգույն' նրանք ըմբոշխնել են քեզ հոշոտելու սպասումը, իսկ քո արյան հոտն առնելով' հերթական խրախճանքն են արել:

Սակայն աշխարհը նրանց բնազդների նման պարզունակ ու միօրինակ չէ և ամեն ինչ, որ ունի սկիզբ, նաև վերջ ունի: Արժեք ու սրբություն չճանաչող համակարգը, նրա հարազատ օլիգարխն ու բորենիները դեռևս լիարժեք կերպով չեն պատկերացնում, որ դու իրենց հերթական մատաղը չես: Ու թեև նրանք, այնուամենայնիվ, ինչ որ բան զգում են (և ակնհայտորեն սարսափում են իրենց զգացածից), սակայն ի վիճակի չեն ըմբռնելու, որ քո մահը ժողովրդի համբերության բաժակը լցրած ու այն շուռ տված վերջին կաթիլն էր:

Ի վիճակի չեն, քանզի գերհագեցումից, անպատժելիության ու անպարտելիության թվացյալ զգացումից նրանց գիշատչական վայրենի բնազդը բթացել է այլևս:

Իսկ քո մահը վերջին կաթիլը դարձավ, որովհետև դու բարի ու արդար էիր, Հայրենիքի զինվոր էիր, ցավ ամոքող ու կարեկից էիր, լուսե հանգ ու կերպ ունեիր և քո ժպիտն այդ լույսի դրոշմն էր: Որովհետև դու շատ էիր տարբեր իրենցից' տրամագծորեն տարբեր: Ուստի քեզ սպանելով, նրանք մեր մեջ սպանեցին Աստծո ու Հայրենիքի, բարության ու արդարության, լույսի ու ճշմարտության' քո էությամբ ապրող մասերը: Ասել է թե' բոլորի՛ս սպանելու փորձ արեցին:

Հիմա քո լուսե ժպիտը մեր վերածննդի եռաընձյուղ խորհրդանիշ-շիվն է դարձել:

Ընձյուղ առաջին' համաժողովրդական ցասում

Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտն այլևս միայն լուսանկարներում և տեսանյութերում է լինելու, քո կրած ցավն ու վիրավորանքը մեր ծխացող սրտերում վրեժի և ցասման հրդեհի կայծ են դառնում: Եվ այդ հրդեհը շուտով կրակե լեզուներով մաքրելու ու սրբագործելու է մեր Հայրենիքը:

Ընձյուղ երկրորդ' արդար հատուցում

Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտը բորենիները որպես մարտահրավեր ընդունեցին և իրենց պիղծ ոտքերով հող ու արյան մեջ տրորեցին, քո ծնողների մարմրող աչքերը մեր տոչորված հոգիների ծարավն արդար հատուցմամբ հագեցնելու անդիմադրելի պահանջ են ծնում: Եվ արդարության ծարավ մեր հոգիները շուտով հագենալու են:

Ընձյուղ երրորդ' Հայոց Տան նորոգում

Երբ գիտակցում ենք, որ քո լուսե ժպիտն, այնուամենայնիվ, երբևէ չի մարելու, այլ հարատև կենաց աղբյուր ու պայքարի կոչող զանգակատուն է լինելու, քո զավակների հայրակարոտ հայացքները մեզ արարումի և շենացման, բարու վերահաստատման անկոտրում կամք են ներարկում: Եվ մեր Տունը շուտով նորոգվելու է:

Ծնունդդ շնորհավոր, լուսաժպիտ եղբայր:

Թող քո ժպիտի լույսով արթնացած մեր վերածննդի շիվը հզոր արմատներ ձգի ու փարթամ, պտղաբեր սաղարթ տա: Բարի երթ բոլորիս:

Վարուժան Ավետիսյան ՀՀ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ

Lragir.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված