Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ. Արման Դանիելյան

Հասարակություն

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» Հկ-ն ՄԻՊ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կատարում են ուսումնասիրություն՝ կապված անչափահաս դատապարտյալների հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների հետ:

ՔՀԻ ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով՝ ուսումնասիրվում են նաև անչափահասների հետ կապված դատական գործընթացները, հարցազրույցներ են անցկացվում հատուկ դպրոցների երեխաների հետ: «Որպեսզի անչափահասները չդառնան վերջնական հանցագործներ, նրանց արդարադատության համակարգը պետք է լինի վերականգնողական և ոչ թե պատժողական: Ուսումնասիրության նպատակն է պարզել, արդյոք անչափահասների հետ տարվող աշխատանքները վերականգնողական են»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը: Ըստ նրա՝ թեև ուսումնասիրություններն ավարտին կհասցվեն աշնանը, սակայն նախնական արդյունքները թույլ են տալիս ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգ ընդհանրապես չի գործում:

«Մեզանում անչափահասներն անցնում են նույն ընթացակարգերով, ինչ մեծահասակները: Անչափահաս մեղադրյալների գործերին մասնակից սոցիալական աշխատողներն ու հոգեբանները շատ քիչ են: Ընդհանրապես սոցիալական և հոգեբանական աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում ձևական են, չկան անչափահասների հատուկ դատարաններ կամ մասնագիտացված դատավորներ»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:

«Անչափահասների հարցերով զբաղվող մարմինները չեն տիրապետում անչափահասների առանձնահատկություներին: Իսկ ՀՀ օրենսդրությունը հանցանք կատարած անչափահասին չի առանձնացնում չափահաս հանցագործներից և հաշվի չի առնում անչափահասների հատուկ կարիքները»,- նշեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա առաջարկում է վերապատրաստել և մասնագիտացնել անչափահասների գործերը քննող դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին և հանրային պաշտպաններին:

«Չկան անչափահասների գործեր քննող քննիչներ (որն ամենակարևոր օղակն է) և չկան բուն անչափահասների գործերով զբաղվող դատախազներ: Նրանք պետք է հատուկ վերապատրաստվեն, որպեսզի իմանան, 11-17 տարեկան դեռահասին ինչպես պետք է դիմել, ինչպես հարցեր տալ»,- նշում է «Սոցիալական արդարություն» ՀԿ համագումարի նախագահ Արշակ Գասպարյանն ու հիշում, թե ինչպես է մի անգամ գործի քննության ժամանակ դատավորն անչափահաս ամբաստանյալին դիմել ոչ թե անունով, այլ «դաժանիկ» մականունով:

Ըստ Ա. Գասպարյանի՝ եթե անչափահասի ծնողներից մեկը նախկինում դատված է լինում, նա դատավորի աչքին արդեն հանցագործ է դառնում: «Այս դեպքում դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ: Պետք է իրավակիրառ գործունեության աշխարհայացքային մոտեցումների փոփոխություն: Դատավորը պետք է գիտակցի, որ իր դիմաց կանգնած է անչափահաս, ով կատարել է վատ արարք: Պետք է հասկանա՝ ինչու է կատարել այդ արարքը և ինչու է հենց տվյալ անձը կատարել այն»: Հատկապես երկրորդ հարցը, Ա. Գասպարյանի կարծիքով, հայաստանյան դատական համակարգում «կաղում է»: Ըստ նրա՝ Հայաստանում գործող մասնագիտական կառույցները պետք է օգնեն դատարաններին՝ ունենալ ամբաստանյալի նաև տուժողի ու վկաների խոսուն հոգեբանական դիմանկարը, որպեսզի դատավորը կարողանա համապատասխան հոդվածներով պատիժը համապատասխանեցնել անձին և նրա կատարած արարքին: «Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել անձի սոցիալական, բարոյական և ամենակարևորը՝ հոգեբանական առանձնահատկությունները: Հասկանալ՝ անձն ինչ դաստիարակություն է ստացել, ինչ միջավայրում է զարգացել, անձնային ինչ առանձնահատկություններ ու հակումներ, արժեհամակարգ ունի: Այս ամենը մեզանում անտեսվում են»,- նշեց Ա. Գասպարյանը:

Ավելացնենք նաև, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն կատարվող ուսումնասիրության արդյունքներով և գոյություն ունեցող բացերը լրացնելու առաջարկով դիմելու են դաշտակայան դեպարտամենտ, դատախազություն, փաստաբանների պալատ, ոստիկանություն: ՔՀԻ նախագահի խոսքով՝ նախնական զեկույցն արդեն ներկայացրել են համապատասխան մարմիններին, սպասում են նրանց արձագանքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված