ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ռոբերտ Քոչարյանի համար նախապատրաստվում է Պլան Բ-ն

Վերլուծական
Հոկտեմբերի 22-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. դիմումն այժմ գտնվում է ընթացքի մեջ։ Հեղափոխությունից հետո հարցը կարծես կրկին մղվել է առաջին պլան: Սակայն ակնհայտ է նաև այն, որ առաջին պլան մղվելու բուն պատճառներից մեկը կարող է լինել ոչ միայն կամ ոչ այնքան արդարության հասնելու ձգտումը, որի մասին իշխանական շրջանակներից հնչում են հավաստիացումներ, այլ քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելը. թիրախում հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչից ոգևորված է Հունանյանը նման դիմում ներկայացրել՝ գրեթե վստահ լինելով, որ ինքը հասարակության կողմից ամենամերժելի կերպարն է, որի համար ամենաանվտանգ տեղը հենց ԱԱԾ մեկուսարանն է։ Իհարկե, կարող ենք տարբեր դիտանկյուններից քննարկել ահաբեկչական խմբի ղեկավարի դիմումի մոտիվները, անգամ պնդել, թե նա կորցրել է մեղսունակությունը։ Մյուս կողմից՝ անմեղսունակը հազիվ թե նման դիմում գրելու հնարավորություն ունենար։ Հետևաբար պարզ է, որ այս հարցում նրան «օգնել» են:
 
Հունանյանի հավանական ազատ արձակման լուրի հետ ակտիվացավ նաև իշխանական մամուլը, որին շատ պատահական սկսեց հետաքրքրել այն հարցը, թե ինչ են քննարկել Քոչարյանը ու Հունանյանը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո: Պատահակա՞ն էր արդյոք հանրության ուշադրության սևեռումը հենց այդ քննարկման հանգամանքի վրա: Թերևս ոչ: Իշխանությունները փորձում են մշակել Պլան Բ՝ երկրորդ նախագահի կալանքից ազատման դեմն առնելու համար: Շուտով կհրապարակվի ՄԻԵԴ որոշումը, որը դժվար թե դրական լինի իշխանությունների համար, ասել է թե՝ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է կալանքից:
 
Հետևաբար, իշխանությունները փորձում են ապահովագրել իրենց «Մարտի 1»-ի քանդվող գործում ՝ սահուն կերպով օրակարգ բերելով «Հոկտեմբերի 27»-ի գործը: Իշխանությունները կարող են հայտարարել, որ բացառություն են անում, քանի որ Հունանյանը հայտնել է այնպիսի թանկարժեք ինֆորմացիա, որն ամբողջությամբ լույս է սփռում գործի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան դասական գործարք՝ ազատություն անհրաժեշտ անվան դիմաց: Իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը, արդեն իսկ ակնարկել է, որ թերևս Հունանյանը ինչ-որ նոր ասելիք ունի: Ինչ խոսք՝ հաշվի առնելով գործող դատական համակարգը, ճնշումը դատարանների վրա, Քոչարյանի համար շատ ավելի բարդ կլինի դուրս գալ այս գործի տակից: Եվ հենց սրա վրա են հաշվարկ կատարում իշխանությունները՝ հնավորինս բարդացնելով երկրորդ նախագահի դրությունը:
 
Ի դեպ, կա նաև այլ տարբերակ, որ իշխանությունների մեսիջը ուղղված է ոչ միայն երկրորդ նախագահին, այլ նաև արտաքին խաղացողներին: ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ակնարկել է արտաքին հետքի մասին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հունանյանը դեռ մինչև Հոկտեմբերի 27-ը եղել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Իհարկե, արտաքին հետքի վարկածը հոլովվում է արդեն 20 տարի, և դա նորություն չէ: Սակայն, չի կարելի բացառել, որ այսօր Հունանյանի հավանական ազատ արձակումը մեսիջ է նաև դրսի խաղացողներին` փորձելով լուծել նաև այսպես ասած՝  «դրսի» հարցերը: 20 տարիների ընթացքում շոշափվել են թե ռուսական, թե ամերիկյան, թե նույնիսկ թուրքական հետքի վարկածները: Վերը նշված բոլոր պետությունների հետ էլ այսօրվա իշխանությունները լուծելու շատ հարցեր ունեն...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված