Այս տարի հայերը նախընտրում են հանգստանալ Իսպանիայում
Հասարակություն
Lurer.com-ը հարցում է կատարել տուրիստական գործակալությունների շրջանում պարզելու համար, թե առավելապես որ երկրում են նախընտրում հանգստանալ մեր հայրենակիցները, որն է այս սեզոնի «թեժ-տուրը» և ինչ արժե հանգիստն արտերկրում։
Գրեթե բոլոր գործակալություններում դեպի Իսպանիա ուղեգրերն ամենապահանջվածն են, ընդ որում, մեկ անձի 14-օրյա հանգիստի արժեքը տատանվում է 900-ից 1000 եվրոյի միջակայքում, որոշ գործակալություններ նույն ուղղությամբ առաջարկում են նաև 1000-ից 1200 եվրո արժողությամբ ուղեգրեր 8-ից 10 օրվա համար, այն էլ այն դեպքում, երբ տոմսերը նախապես ամրագրված են։
Մեծ է նաև Բուլղարիայում հանգիստն անցկացողների քանակը, որոնք 10 օրվա համար պետք է վճարեն 800-ից մինչ 1000 եվրո՝ կախված տուրից և հյուրանոցային պայմաններից։
Որոշ գործակալություններ խորհուրդ չեն տալիս ուղևորվել Եգիպտոս կամ Դուբայ սաստիկ շոգի պատճառով, սակայն Դուբայում հանգստանալ ցանակողների թվի նվազում չի արձանագրվել, քանի որ հանգիստն այնտեղ եվրոպական երկրների համեմատությամբ անհամեմատ ավելի մատչելի է։ Իսկ, ահա, դեպի Եգիպտոս, ինչպես նաև դեպի Թուրքիայի ծովափեր ուղեգրերի պահանջարկը բավականին նվազել է։ Թուրքիայում հուլիս-օգոստոս ամիսներին մեկ շաբաթվա գները տատանվում են 1000-ից 1200 ԱՄՆ դոլար միջակայքում, որոշ գործակալություններ առաջարկում են ուղեգրեր նաև 700-ից 800 ԱՄՆ դոլարով։
Աշխատակիցների խոսքերով, Ռուսաստանի կամ Ուկրաինայի ծովափերի ուղեգրերի պահանջարկ գրեթե չի նկատվում, սակայն ավելացել է էքզոտիկ հանգիստ նախըտրողների թիվը, որոնց գործակալություններն առաջարկում են ուղեգրեր դեպի Թունիս, Շրի-Լանկա, Թայլանդ, իսկ ուղեգրերը կարելի է ձեռք բերել 800-ից 1000 ԱՄՆ դոլարով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը