Հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն. Ավինյան
Արտաքին Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում և երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:
Մանրամասնորեն անդրադարձել ենք հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարևորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Ասել եմ, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:
Քննարկել ենք նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաև առանց մուտքի արտոնագրային ռեժիմին և զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին