Թուրքական բանակը Սիրիական սահմանին տանկային զորավարժանքներ է իրականացնում
Թուրքիա
Թուրքական բանակը այսօր Սիրիական սահմանի մոտ տանկային զորավարժանքներ է իրականացնում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։
Զորքերի տեղաշարժը տեղի են ունենում Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի մոտ, որը Սիրիայի սահմանից 2 կմ հեռավորության վրա է գտնվում: Լուրեր են ստացվում, որ վարժանքներին մասնակցում է 25 տանկ:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ թուրքական իշխանությունները սկսել են սիրիական սահման տեղափոխել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: Տեղական ԶԼՄ-ների հախորդմամբ, 20 տրանսպորտային միջոցներից կազմված շարասյուն է տեղաշարժվել դեպի սահման, որոնք տեղափոխում էին զինվորներ, հրթիռային սարքավորումներ և զինամթերք։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոհանը չի բացառել Սիրիա ռազմական ներխուժումը, եթե Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ալ-Կաիդան հաստատվեն Սիրիայի հյուսիսում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)