Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո 

Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում

Արտաքին Քաղաքական

 Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։ 

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ուսանողների հետ ցանկանում է խոսել ապագայի մասին: «Դա հատուկ ապագա է, քանի որ դուք ապրում եք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ մի ժամանակ այն, ինչ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն: 

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները. «Երբ օգտագործենք հատուկ մաթեմատիկական գործիքներ կամ արհեստական բանականությունը կամ մեծ ծավալի տվյալների կառավարման գործիքները, կարող ենք շատ ավելի արագ հասնել արդյունքների: Սա նշանակում է, որ 10, 20 տարի հետո, օգտագործելով արհեստական բանականությունը, մենք կարող ենք հաղթահարել այն հիվանդությունների մեծ մասը, որոնք ժառանգել ենք»:

Նախագահը նշել է, որ աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:

«Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը: Այն կուղեկցի ձեզ ամեն օր, ամեն պահի, կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետևաբար, արհեստական բանականությունը կփոխի արդյունաբերությունը, մեքենաների արտադրությունը, զվարճանքները, մեր կողմից դպրոցներում ու համալսարաններում կրթվելու և դասավանդելու ձևերը, մեր առողջությունն ու կփոխի ողջ աշխարհը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով: Աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը: Մենք նախկինը չենք լինի: Այսուհետ կարևոր չի լինի, թե որքան ոսկի կամ նավթ ունես, կարևոր կլինի, թե որքան շատ գաղափար ու գիտելիք ունես, որքանով ես խելացի ու արագ, պատրաստ պայքարելու քո խնդիրների համար: Եվ այս գործընթացն արդեն սկսվել է»:

 

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել ձեր մտավոր վիրտուալ ճանապարհորդությունը՝ գնալով դեպի ապագա և վերադառնալով: Միայն այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանաք ու ինչ պետք է անեք հաջողակ լինելու համար՝ մշակույթի, երաժշտության, բիզնեսի, առողջապահության և այլ ոլորտներում: Եվ այստեղ ամենուր ձեզ ուղեկցելու են մեծ ծավալի տեղեկատվությունն ու դրա կառավարումը, մաթեմատիկական մոդելավորումն ու արհեստական բանականությունը»,-նշել է նախագահը:

Նա խորհուրդ է տվել չվախենալ արհեստական բանականությունից, որի շնորհիվ միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Խոսելով Հայաստանի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն թեև փոքր է, բայց 21-րդ դարի երկիր է: «Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում առավելություն է, քանի որ հայերն ունեն համաշխարհային ցանց: Մենք շատ հին պատմություն ունենք: Հին ազգ ենք, որը տարբեր դժվարությունների միջով է անցել, տառապել է: Եթե գիտեք պատմություն, կիմանաք, որ ավելի քան 100 տարի առաջ մենք ենթարկվել ենք ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից: Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրող է: Մենք մարտիկներ ենք, մարդիկ, ովքեր կարող են ընկնել և նորից ոտքի կանգնել: Սա մի որակ է, որն անհրաժեշտ է ապագայում,-ասել է նա և ավելացրել:-Թեպետ մենք փոքր ազգ ենք, սակայն 21-րդ դարում մենք ևս ունենք հնարավորություն: Մի ազգ, որն ունի հնարավորություն` դառնալու հաջողակ: Ես հավատացած եմ, որ իմ ժողովուրդը կարող է լինել հաջողակ: Ցամաքով շրջապատված Հայաստանը 21-րդ դարում կարող է դառնալ հաջողակ, քանի որ այն կարող է լինել տեղեկատվության, մաթեմատիկայի կամ արհեստական բանականության զարգացման նավահանգիստ կամ կենտրոն: Նոր աշխարհում, որի կեսը վիրտուալ է, կարող ես դառնալ նավահանգիստ` տեղեկատվության, դրա մշակման համար: Որպես պետություն՝ մենք ունենք հնարավորություն, եթե շատ աշխատենք, ունենանք տեսլական, լինենք կարգապահ: Հայաստանը, որը, ինչպես և Ճապոնիան, սովորել է, թե ինչպես կարելի է ոտքի կանգնել ընկնելուց հետո, կարող է լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին. «Մասնակցելով դրան՝ դուք ոչ միայն կվայելեք ճամբարային կյանքը, այլև հնարավորություն կունենաք շահելու նախագահի մրցանակը, որը տրվում է լավագույն ստարտափին»:

Տոկայի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն հիմնադրվել է 1942 թվականին: Ունի շուրջ 30 հազար ուսանող, որից շուրջ 1000-ը` արտերկրից: Համալսարանը բարձրագույն կրթություն է տրամադրում ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ուղղություններով: Այն ուսանողական փոխանակման ծրագրեր է իրականացնում աշխարհի 40 երկրների ավելի քան 120 համալսարանների ու կրթական հաստատությունների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել
Ամենադիտված