ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանի հետքայլը ու Մնացականյանի լռության «գինը»

Վերլուծական
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հարցազրույց է ունեցել BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդման շրջանակում, որի հաղորդավարն է Սթիվեն Սակուրը: Հարցազրույցը արտգործնախարարի համար իսկապես ծանր ստացվեց: Այսօր ողջ օրվա ընթացքում տարատեսակ քննադատություններ են հնչում Մնացականյանի հասցեին, շատերի կարծիքով վերջինիս ընտրած պաշտպանական մարտավարությունը թույլ էր և Հայաստանի ու Արցախի պետական շահը հավուր պատշաճի չեն պաշտպանվել: Այո, Մնացականյանը թերացավ մի շարք կարևոր հարցադրումների ժամանակ, մասնավորապես, նա այդպես էլ չհամարձակվեց կրկնել Փաշինյանի հայտնի թեզը՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
 
Մյուս կողմից հարց է՝ չկարողացա՞վ, թե՞ այդպիսին էր հենց հրահանգը: Քաղաքականության և հատկապես արտաքին քաղաքականության մեջ ոչինչ պատահաբար չի լինում, պատահականների շարքից չէր նաև արտգործնախարարի հարցազրույցը: Իրականում մենք այսօր ունենք մի պատկեր, երբ ԱԳՆ ղեկավարը չի հաստատել վարչապետի հայտարարությունները և ընդհանրապես՝ Արցախի շուրջ ՀՀ իշխանությունների վարվող քաղաքականության սկզբունքները: Փաստացի, եթե վարչապետը համաձայն չէ իր նախարարի հետ, ապա Մնացականյանը արդեն իսկ պետք է հեռացված լիներ զբաղեցրած պաշտոնից, սակայն իշխանությունները լռում են: Մնում է ենթադրել, որ ոչ միայն համաձայն են, այլ հենց իրենց հաշվարկն էր՝ հետ քայլ անել սեփական հայտարարություններից՝ զոհաբերելով նախարարին և վերջինիս վարկանիշը:
 
Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո համանախագահ երկրները Ադրբեջանի հետ համակարծիք դարձան՝ Հայաստանն է տորպեդահարում բանակցությունների հաջող ընթացքը: Այդ մասին օրերս ակնարկեց նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: Ի՞նչ է մնում անել Փաշինյանին, եթե ոչ հետ քայլ: Սակայն նա իհարկե չի կարող BBC-ի եթերում հայտարարել, որ նահանջում է և ընդունում է իրեն առաջարկվող խաղի կանոնները, քանի որ իր պոպուլիզմը իրեն և բանակցային գործընթացը մտցրել է փակուղի: Իհարկե, բարոյական տեսանկյունից Փաշինյանի առաջ քաշած թեզը ճիշտ էր, հատկապես երբ նմանատիպ թեզ գրեթե ամեն աստծո օր հնչեցնում է հարևան երկրի նախագահը: Սակայն եթե թեզ ես առաջ քաշել, ապա բարի եղիր այն առաջ տանել մինչև վերջ: Փաշինյանի ամենամեծ սխալը հենց երեկվա՝ Մնացականյանի միջոցով արված հետ քայլն էր, և ոչ թե Ստեփանակերտում հնչեցրած մեսիջները: Ընդ որում, երեկվա մեսիջները շատ ավելի վտանգավոր են և շատ ավելի բացասական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի և Արցախի համար: Ընդ որում ուշագրավ է, որ հարցազրույցից հետո կարծես հրահանգով գործի անցավ Փաշինյանի վերջին շրջանի ծանր հրետանին՝ Սասնա Ծռերը, ովքեր միանգամից քննադատեցին Մնացականյանին և պահանջեցին վերջինիս հրաժարականը: Ինչպես ասում են՝ մեղավորներն էլ արդեն գտնվել են…
 
Խնդիրը բնավ էլ նախարարը չէ. խնդիրը տարիներ շարունակ վարվող արտաքին քաղաքական գիծն է, որն այսօր շարունակում է Փաշինյանը: Եվ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասել Մնացականյանը, այլ նաև այն, թե ինչ չի ասել և ինչ չի ասվել վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես նախարարը չփորձեց անգամ օգտագործել ամբիոնը խոսելու համար այն մասին, թե ի վերջո ինչն է դարձել հակամարտության առաջացման պատճառը, ինչ դրություն է այսօր ստեղծվել Հայաստանի շուրջ՝ աշխարհաքաղաքական առումով, չդատապարտեց Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քաղաքականությունը և ագրեսիան, չկարողացավ կամ չցանկացավ հստակ արձագանքել հաղորդավարի այն պնդումներին, թե «վերջին 20 և ավել տարիների ընթացքում» հայկական զորքերն իբր ինչ-որ «շատ լուրջ խախտումներ» են գործել: Լռությունը  համաձայնության նշան է, անգամ մեծ քաղաքականության մեջ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված