Կանխվել է կապանցի անչափահաս աղջկա ինքնասպանությունը
Հասարակություն
Երեկ Կապանում կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունը: Այս տեղեկությունը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ոստիկանության Կապանի բաժնում ժամը 13.00-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մի աղջիկ Կապան քաղաքի՝ հետիոտնի համար կառուցված վերգետնյա կամրջից ուզում է իրեն ցած նետել: Ոստիկանության աշխատակիցները և Կապանում գործող մանկական կենտրոնի մասնագետները մոտ 40 րոպե երեխայի հետ բանակցությունների շնորհիվ կանխել են ինքնասպանությունը։
Երեխան հանձնվել է ծնողներին և գտնվում է ծնողների ու Մանկական կենտրոնի աշխատակիցների ուշադրության ներքո:
Արմեն Մալխասյանի փոխացմամբ՝ Սյունիքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության փորձի պատճառները բացահայտելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը