«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

Արմեն Սարգսյանն ու Սինձո Աբեն պայմանավորվել են հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպել

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Ճապոնիա կատարած այցի արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,- ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին:

Նախագահը նշել է, որ միմյանց հետ աշխատելու համար առաջին հերթին պետք է իրար ճանաչել. «Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչև էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա: Հետևաբար, այս ֆորումն առիթ կլինի, որ հայկական գիտական և արդյունաբերական ներուժը ցույց տանք իրենց՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման և արհեստական բանականության ոլորտներում,- ընդգծել է Հայաստանի նախագահը:- Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի: Հետաքրքրությունը կա, քանի որ աշխարհն է փոխվում: Այս աշխարհում շատ բաներ նույնը չեն լինելու, և բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր շուկաներ և հարաբերություններ կառուցել: Հայաստանն այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ ունի»:

Արդյունքի հասնելու համար նախագահ Սարգսյանը կարևորել է համբերությունը, ամենօրյա աշխատանքն ու շարունակելիությունը. չի կարելի հանդիպել մարդու հետ, հետո մոռանալ։

Խոսելով որպես երկիր հաջողության հասնելու ուղիների մասին՝ նախագահը բերել է Սինգապուրի օրինակը, որի հաջողության հասնելու գործոններից մեկն էլ տեսլական ունենալն էր: «Այսինքն՝ պատկերացնել, թե ուր ես տանում քո երկիրը, դրանից հետո ունենալ հստակ ծրագիր, թե ինչպիսի քայլերի հերթականություն պետք է ընտրել։ Այնուհետև՝ պետք է ունենալ լավ կառավարման համակարգ և մարդիկ, որոնք կարող են այդ ծրագիրն իրականացնել: Պետք է ունենալ նաև կարգապահություն, այդ թվում՝ հոգեբանական, որպեսզի չվհատվես ձախողումներից և շարունակես ճանապարհը,-ընդգծել է նախագահը:- Սինգապուրի, Հոնկոնգի հաջողության մյուս գործոնն այն էր, որ դրանք նավահանգստային քաղաքներ էին և դարձել էին առևտրային կենտրոններ: Հայաստանը ծով չունի, բայց կարող է դառնալ տեղեկատվության և մեծ ծավալի տվյալների մի նոր նավահանգիստ: Եթե մենք կարողանանք տեղեկատվության օվկիանոսի մեջ Հայաստանը դարձնել այն նավահանգիստը, որտեղ մտնելու են թվային մեծ ծավալի տվյալներ և վերամշակվելուց հետո դուրս են գալու՝ վերբաշխվելով աշխարհով մեկ, ապա մենք հաջողության կհասնենք, կկատարենք ճիշտ նույն ֆունկցիան, ինչ միջին դարերից սկսած կատարում են մեծ նավահանգիստները՝ որպես տրանսպորտային խաչմերուկ»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս անել, որպեսզի տեխնոլոգիաները չտանեն մեկուսացման, այլ օգտագործվեն որպես խաչմերուկ, նախագահ Սարգսյանը նկատել է, որ պետք է լրջորեն զբաղվել նոր տեխնոլոգիաներով, չմտածել, թե աշխարհի ամենախելացին ենք կամ ամեն ինչ ունենք: «Պետք է լինենք համեստ՝ գիտակցելով, որ դեռևս շատ-շատ անելիք ունենք, դեռևս շատ քիչ բան ունենք: Այո, ունենք ներուժ, որը կարող ենք իրացնել ու հպարտ լինել, և հակառակը, չիրացնել և մնալ օգտագործողի մակարդակում,-ասել է նա:- Այդ դեպքում մեզնից յուրաքանչյուրը կրկին կխոսի չիրականացված հնարավորության մասին, որն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, երբ գիտես, որ ունեիր հնարավորություն և չարեցիր դա»։

Նախագահը կարևորել է նաև մարդկային շփումները՝ դրանք համարելով հաջողությունների, խնդիրները լուծելու, երկխոսության ու առաջխաղացման արժեքավոր աղբյուր: «Կարծում եմ՝ շատ էական է, որ սովորական կյանքում հանդուրժողականության, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը կարողանանք պահել և հարստացնել, դարձնել մեր մշակույթի մասը: Շատ էական է, որ նույն հարաբերությունները կարողանանք տեղափոխել նաև վիրտուալ աշխարհ,-նշել է նա և ավելացրել.- Ճապոնացիներն այստեղ, կարծում եմ, բավականին առաջ են, որովհետև պատասխանատվության, կարգապահության դրսևորումներին այս երկրում հանդիպում ես ամեն րոպե: Ճապոնիայի վերջին 70-80 տարիների հաջողությունների հիմնական աղբյուրը սա է՝ հարգանքը պետության, սեփական մշակույթի, ազգի, սեփական գործի, միմյանց ու ընտանիքի հանդեպ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված