ՊՆ հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց. ընդունվում են հայտեր
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:
Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
2. ինքնակենսագրություն,
3. բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը: Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով՝ ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը