Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը 

Որքան պիտի սպասեն ներդրողն ու քաղաքացին

Քաղաքական

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվում էր 2020 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ հիմանական քննարկումը տնտեսական աճի շուրջ ծավալվեց: Ընդդիմադիր գործիչները տնտեսական աճը հեղափոխական չհամարեցին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, այնուամենայնիվ, գտավ տնտեսական աճին խոչընդոտող հիմնական օբյեկտիվ պատճառները:

«Հեղափոխությունից հետո պետք էր մի պահ շունչ քաշել: Հեղափոխությունն առաջին հերթին պետք է անկում գրանցի տնտեսական ոլորտում, հետո նոր իրողություններ, նոր խաղի կանոններ գրանցվեն ու արդեն նոր ներդրումները բերեն տնտեսական աճի: Հիմա մենք անկում չգրանցեցինք, բայց դադար պետք է տրվեր, այս բյուջեն այդ պաուզան է»,- նշել է Բագրատյանը:

Այն հարցին, թե ինչով են պայմանավորված Հայաստանում ներդրումների անընդհատ նվազումը, արդյոք դա ներքաղաքական իրադարձությունների պատճառով չէ, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքական իրողությունները թելադրում են տնտեսության և հատկապես ներդրումային քաղաքականության որդեգրում: Այսինքն՝ ներդրողը նայում է բոլոր երկրներին, նայում է այդ երկրների տնտեսական քարտեզին, ըստ այդ քարտեզի կայունության  էլ ներդրումները հոսում են այս կամ այն երկիր: Հեղափոխությունը սկզբնական փուլում չի ձևավորում կողմնորոշիչներ: Հեղափոխությունից հետո ներդրողները սպասում են, որ ջրերը զուլալվեն, հասկանան՝ խաղի ինչ կանոններ են առաջադրվում իրենց»:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել՝  արդյոք չի անցել սպասման ժամկետը և դեռ ինչքան պիտի սպասեն ներդրողն ու  քաղաքացին: Ի պատասխան այս հարցի՝ Բագրատյանը պնդեց, որ այլևս սպասելու կարիք ու ժամանակ չկա:

«Հիմա բոլորի համար պիտի պարզ լինի՝ ինչ ռեժիմով ենք մենք շարունակում ղեկավարել երկիրը: Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հավաստիացրեց, որ խրախուսում է Հայաստանի՝ այս իրավիճակում տնտեսական մոտեցումները: Սա նշանակում է, որ նրանք կանաչ լույս են վառում մեզ համար: Այսինքն՝ պետությունը  չի վարում տոտալ ճնշումների քաղաքականություն: Մեզ մոտ կառավարությունը չորդեգրեց եղած բիզնեսները ջարդելու քաղաքականություն, որպեսզի նոր բիզնեսմեններ ի հայտ գային, եթե այդպես վարվեր, հավանաբար բացասական արձագանք կունենայինք Արժույքի միջազգային հիմնադրամի կողմից»:

Բագրատյանը կարծում է, որ  տնտեսական աճը քաղաքացուն ծառայեցնելու համար պետք է ստեղծել այն գործիքակազմը, որը կապահովի այդ աճի բաշխման արդյունավետությունը: Այսինքն՝ աճի որոշակի տոկոսներ բաժին հասնեն անապահով խավերին, որպեսզի հասարակ աշխատողն ու քաղաքացին իր կյանքում փոփոխություն տեսնի: 

«Նախկինում մենք քննադատում էինք իշխանություններին, որ նրանք ներառականություն չէին ապահովում, այսինքն՝ խիստ բևեռացված էր ազգային հարստության բաշխումը: Վերևներում տասնապատիկ, հարյուրապատիկ ավել էին ստանում, քան ներքևներում: Նոր իրողության պայմաններում այս մեխանիզմը պետք է փոխվի: Իշխանությունը խոստացել է, որ քաղաքացին կտեսնի այդ փոփոխությունը, մենք, որպես ընդդիմություն, հետևում ենք, որ այդ խոստումն իրականանա»,- ասաց Բագրատյանը:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ իշխանության՝ տնտեսական աճին ուղղված քայլերը փոքր-ինչ դանդաղ են. «Շատ դանդաղ են գործում այն ինստիտուտները, որոնք նպաստում են տնտեսության զարգացմանը: Մի օրինակ բերեմ. շինթույլտվություններ ստանալու համար մարդիկ սպասում են 7-8  ամիս, սա տնտեսական զարգացմանը խոչընդոտում է: Հիմա ես օրենք եմ մշակում, ըստ որի, եթե 15 օրում շինթույլտվություն չի տրվում, ապա կարող են առանց ստանալու սկսել աշխատանքները»:

Բագրատյանի համոզմամբ իր մշակած օրենքը կնպաստի տնտեսության գոնե այդ ոլորտի արագ զարգացմանը:

«Ընդդիմությունը միայն քննադատելու համար չէ, մենք նաև լուծումներ ենք առաջարկում: Ուրիշ հարց է, որ մեր առաջարկները հաճախ չեն ընդունվում, և չեն քննարկվում, բայց իշխանությունը պետք է ընդունի, որ ընդդիմությունը կառավարության բաղկացուցիչ մասն է: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ պետության զարգացումը»,-եզրափակեց պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենադիտված