Samsung-ը ստիպված է եղել բացահայտել իր նոր պլանշետի տվյալները
Աշխարհ
Samsung և Apple ընկերությունների պատենտների վերաբերյալ դատավարության ժամանակ հարավկորեական ընկերությունը ստիպված է եղել դատարան ներկայացնել փաստաթղթեր, որոնք անհայտ պլանշետի մասին ինֆորմացիա էին պարունակում, որը շուկայում պետք է լույս տեսնի այս տարի:
Samsung ընկերության փաստաթղթերի մեջ այդ մոդելը նշված է P10 ինդեկսով, այն տարբերվում է ավելի որակյալ էկրանով՝ 2,560 և 1,600 պիկսել թույլտվությամբ, կողմերը՝ 16:10 փոխհարաբերությունով, իսկ էկրանի անկյունագիծը կազմում է 11.8 դույմ: Ակնհայտ է, որ Samsung-ն իր նոր արտադրանքի համար օգտագործում է Retina ընկերության տեխնոլոգիաները, որը բարձր որակի գրաֆիկա է ապահովում նաև iPhone-ի համար:
iPad-ի երրորդ սերնդի պլանշետները օժտված են 9.7 դույմ էկրանով և 2,048: 1,536 պիկսել թույլտվությամբ:
Հարավկորեական նոր պլանշետը հագեցված կլինի Wi-Fi և LTE անլար կապի միջոցներով և կդասվի բիզնես կամ պրեմիում դասին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ